Ճամփորդապատում

Ճամփորդապատում

Ինչպես գիտենք, սեպտեմբերի 21-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը միշտ կազմակերպում է ճամփորդություներ, և մենք արդեն երրորդ տարին է անկախության օրվա առթիվ գնում ենք ճամփորդությունների: Այս տարի գնացինք Բջնի: Առավոտյան շուտ արթնացանք, մեր իրերը տեղավորեցինք ուսապարկի մեջ և գնացինք դպրոց, որտեղ արդեն ավտոբուսը մեզ էր սպասում:Ճանապարհին երեխաները զրուցում էին, հետաքրքիր լուսանկարներ էին նկարում: Ես երբեք Բջնիում չէի եղել:Այն գեղեցիկ գյուղ էր: Այնտեղ նաև ամրոց կար: Այն շատ հին էր: Բնությունը նաև շատ գեղեցիկ էր, բայց բարձունքը մի փոքր դժվար էր: