Ես կարողանում եմ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Հարավային դպրոց-պարտեզ
    3.1 դասարան Երեմյան Արևիկ
  2. Ես եմ  Ողջույն,ես  Արևիկ Երեմյանն եմ,սովորում եմ << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Հարավային դպրոցում: Ես շատ եմ սիրում նկարել,լողալ և պարել:    Սա էլ իմ լուսանկարն է: This image has an empty alt attribute; its file name is IMG_2666-1-1024x768.jpeg
  3. Իմ ընկերը Իմ ամենալավ ընկերը Մելինեն է: Նա նույնպես  սովորում է Հարավային դպրոցում: Ահա նրա լուսանկարը: This image has an empty alt attribute; its file name is ef62cb29-bc05-4311-a6e3-a541f6057460.jpeg
  4. Իմ ուսումնական տարին Այս ուսումնական տարում ես սովորում էի երրորդ դասարանում: Այն շատ հագեցած էր և հետաքրքիր: Իրականացրեցինք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր: Ամենատպավորիչն ինձ համար Դիջիտեք նախագիծն էր:
  5. Իմ բլոգը Սա իմ բլոգի հղումն է՝ https://arevikeremyan.edublogs.org/ Բլոգն այն հարթակն է, որտեղ Սեբաստացի սովորողները տեղադրում են իրենց աշխատանքները: Մեծ մասամբ ես ուսուցողական, հետաքրքիր նյութեր և տեսանյութեր եմ տեղադրում: Նաև գրում ենք ճամփորդապատումներ:https://arevikeremyan.edublogs.org/2024/05/03/%d5%ab%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%b9%d5%a8-%d5%a5%d5%ac%d6%84-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd/   Իմ բլոգում հրապարակված է 191 գրառում:
  6. Ռադիո կամ TV Մեր դասարանական ռադիոն կոչվում է Մոլորակ ռադիո: Անունն արդեն հուշում է, որ ուսումնասիրել ենք տարբեր երևութների մասին: Կատարել ենք շատ հետազոտական աշխատանքներ: Ես մասնակցել եմ 18 հաղորդման: Իմ ամենասիրելի ձայնագրությունն է՝Հովհաննես Թումանյանի մասին ձայնագրությունը:
  7. Իմ ամենահորինուկը Իմ ամենասիրելի հորինուկն է Ջեկո անունով շունը: Սա էլ իմ գրած հորինուկն է, որի մասին  ես  նոր պատմում էի:Մեր բակում մի շնիկ կար, անունը ՝ Ջեկո:  Մեր բակի բնակիչները Ջեկոյին ամեն օր կերակրում էին:  Մի գարնանային օր էլ Ջեկոն անընդհատ հաչում էր և պտտվում այն ծառի շուրջը, որի վրա արագիլը բույն էր հյուսել և ձագեր հանել:  Պապիկը անհանգստացավ և դուրս եկավ բակ տեսնելու, թե ինչ է պատահել: Մենք գնացինք տեսանք, որ ծառի մոտ ընկած է արագիլի ձագը, որը փորձել էր թռչել, բայց վայր էր ընկել: Ջեկոն մեկ վազում էր ծառի մոտ, մեկ հետ դնում հաչելով: Մայր արագիլն էլ վերևից էր օգնության ճիչեր արձակում: Հանկարծ նկատեցինք  օձին, որ  ֆշշալով մոտենում էր ձագին: Մեծերը արագ օձին հեռացրեցին բակից, իսկ արագիլի ձագն էլ փրկվեց պահապան Ջեկոյի շնորհիվ:
  8. Իմ ճամփորդությունները Իմ սիրելի դպրոցի առանձնահատկություններից մեկն այն է, որ սովորողները շատ ճամփորդությունների են մասնակցում:Այս տարվա մեր առաջին ճամփորդությունը սեպտեմբերի քսանմեկին էր: Մենք ուղևորվեցինք դեպի Բջնի: Այնուհետև ունեցանք բազմաթիվ այլ ճամփորդություններ`https://arevikeremyan.edublogs.org/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
  9. Սովորել եմ, իմացել եմ, կարողանում եմ… Ինձ համար այս տարին շատ ուսուցողական էր: Ես բազմաթիվ նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերեցի: Ես կարողանում եմ իմ համակարգիչն օգտագործել որպես ուսումնական գործիք, օգտվել համացանցից, օնլայն բառարանից, նյութեր փնտրել և տեղադրել իմ բլոգում: Այս տարի սովորել եմ աշխատել Power point ծրագրով: Սկսել եմ առավել լավ տիրապետել օտար լեզուների:
  10. Իմ կարևոր հաջողությունները Այս տարի կատարել եմ մի շարք հետազոտական աշխատանքներ: Ամենահաջողված աշխատանքը ես համարում եմ իմ ամանորյա աշխատանքները, որտեղ ես մանրամասն ներկայացնում եմ Սուրբ Ծնունդն ու Ամանորը Շվեյցարիայում:Նաև հետաքրքիր տեսանյութ եմ պատրաստել ամանորյա ֆիլմերի և մուլտֆիլմերի մասին` Ամանորյա ֆիլմեր և մուլտֆիլմեր:https://arevikeremyan.edublogs.org/category/%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a5%d6%80/page/2/
  11. Իմ դժվարությունները Որպես այդպիսին դժվարությունների չեմ հանդիպել: Եթե  անհասկանալի հարցեր են առաջանում, ապա դիմում եմ ուսուցչիս կամ մայրիկիս:
  12. Paint-ով ամենանկարը
  13. Ջրաներկով,  գուաշով ամենանկարը
  14. Ամենա…ամենա… Ամենասիրելի գիրքը կամ ընթերցանության նյութը՝Իմ ամենասիրելի ընթերցանության նյութն է՝ <<Քեռի ֆեոդորը շունն և կատուն>> պատմվածքը:Ամենասիրելի խաղը՝Իմ ամենասիրելի խաղն է մաթեմատիկական գլուխկոտրուկը:Ամենասիրելի երգը՝Իմ ամենասիրելի երգն է <<Գարուն Երևան>>երգը:Ամենասիրելի վայրը՝Իմ ամենասիրելի վայրը իմ տունն է:
  15. Իմ ամառը Այս տարի շատ հետաքրքիրն ամառային օրեր ենք ունենալու: Արտերկրից ունենալու ենք շատ հյուրեր, նրանց հետ գնալու ենք Հայաստանի տեսարժան վայրերը դիտելու: Նաև այս տարի դասընկերներիս հետ անպայման գնալու եմ Արատես եռօրյա ճամփորդության:
  16. Եվ վերջում Ես կուզեի, որ չորրորդ դասարանում շատ զվարճալի և հետաքրքիր ընթերցարանության նյութեր կարդայինք և քննարկեինք:Ես իմ դպրոցը շատ եմ սիրում, իսկ այնտեղ ամեն ինչ շատ հարմարավետ է: Այդ իսկ պատճառով ես իմ սիրելի դպրոցին առաջարկ չունեմ:

Սա իմ կարդացած գրքերի ցանկն է:

Մենք դասարանով շատ գրքեր ենք ընթերցել, ինչպես նաև ընթերցել ենք օնլայն տարբերակով, օրինակ՝<<Քեռի Ֆեոդորը շունն ու կատուն>> գիրքը, իսկ վերջերս սկսել ենք կարդալ<<Գանձերի կղզին>>: Մենք ընթերցել ենք նաև <<Օզի կախարդը>> : Մեզ բոլորիս նաև նվիրեցին <<Փադինգթոն անունով արջուկը>> գիրքը և շատերս կարդում ենք <<Հարրի Փոթերը>>: Մենք ձայնագրել ենք շատ ռադիոնյութեր մեր կարդացած գրքերի մասին՝  Ջ. Ռոդարիի «Թափանցիկ Ջակոմոն» պատմվածքը և ուրիշ շատ հեքիաթներ և պատմվածքներ: Ես ընթերցել եմ հետևյալ գրքերը՝ Մայքլ Բոնդի <<Փադինգթոն անունով արջուկը>>, Ալան Ալեքսանդր Միլնի <<Վինի փու արջուկը>>, Լ. Ֆրենք Բաումի <<Օզի կախարդը>>,  Աստրիդ Լինդգրենի <<Երկարագուլպա Պեպին>>,ինչպես նաև ընթերցել եմ Հովհանես Թումանյանի, Հանս Քրիստիան Անդերսենի, Ղազարոս Աղայանի հեքիաթները: Սակայն դեռ այնքան հեքիաթներ և գրքեր կան, որ ես չեմ կարդացել:

Առավել հետաքրքրական էր Էդուարդ Ուսպենսկու «Քեռի ֆեոդորը շունը և կատուն» պատմվածքը։

Ինձ համար շատ հետաքրքիր և զվարճալի պատմվածք էր: Գրքի հերոսը՝ Քեռի ֆեոդորը, շատ ճարպիկ, խելացի տղա էր: Ամեն անգամ այս գրքի մեկ մաս կարդալուց ուրախանում էի, անհամբերությամբ սպասում էի, թե հետո ինչ կլինի: Բոլոր մասերը հետաքրքիր էին: Շատ խելացի էին կատուն և շունը: Կատուն շատ տնարար էր: Իսկ Պեչկինը շատ հետաքրքրասեր էր: Նա միշտ գալիս էր Քեռի ֆեոդորի տուն: Ստուգում էր և նստում էր թեյ խմում, կարկանդակ ուտում: Մի օր էլ նա ընկնում է մեկուսարան: Եվ նամակները ոչ ոք չի կարողանում բաժանել:

Շատ տպավորիչ էր նաև շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի <<Երկարագուլպա Պիպին>> պատմվածքը: Պիպին մի հրաշալի աղջնակ էր, նա մենակ էր ապրում Վիլլա Վիլեկոլայում: Պիպին չուներ մայր, իսկ նրա հայրը եղել էր նավաստի: Պիպին շատ հետաքրքիր տեսք ուներ: Նրա մազերը նարնջագույն էին: Նա միշտ նույն սանրվածքն ուներ: Նրա դեմքին պեպեններ կային: Նա հագնում էր երկար գուլպաներ: Դրա համար էլ նրան ասում էին երկարագուլպա Պիպի: Պիպին մեկ-մեկ թխվածքաբլիթ էր պատրաստում և հյուրասիրում իր ընկերներին: Նրա ընկերներն էին Թոմին և Անիկան: Չմոռանամ նշել նաև նրա հսկա ձիուն և կապիկին: Կապիկին Պիպին կոչում էր պարոն Նելսոն:

Ինձ շատ դուր եկավ այն հատվածը , որտեղ ոստիկանները բռնոցի էին խաղում Պիպիի հետ:
Ընթերցելով այս գիրքը՝ ես հասկացա, որ ընկերասեր լինելը շատ լավ է: Մենք պետք է լինենք Պիպիի նման քաջ, ազնիվ ու ընկերասեր:

Պիպիի մասին շատ ֆիլմեր ու մուլտեր կան նկարահանված, ես շատ կուզեմ, որ իմ ընկերները դիտեն դրանք:

Ես առաջարկում եմ ընկերներիս և ուրիշ շատ ու շատ երեխաների շատ կարդալ ուսուցողական գրքեր: Գրքերը մեր լավ բարեկամներն են։

Ելք ստուգատես