Ի՞նչ եմ դառնալու, երբ մեծանամ

Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ պարուհի:  Ես ուզում եմ դառնալ պարուհի և ես դրա համար էլ գնում եմ պարի: Ես շատ համերգների կգնամ, կմասնակցեմ և շատ պարեր կունենամ: Շատ ձիգ կլինեմ: Մազերս կզարդարեմ: Համերգներից հետո ինձ կծափահարեն:    

Ի՞նչ եմ դառնալու

Ջաննի Ռոդարի

Մի անգամ  ուսուցիչ Գրամատիկուսը, երբ  իր հին պահարանն էր փորփրում, մի տուփ գտավ, որի մեջ ինչ-որ դեղնած թերթիկներ էին դրված: Պարզվեց՝ դրանք այն աշակերտների գրած շարադրություններն էին, որոնց նա դասավանդել էր երեսուն  տարի առաջ, երբ նա ապրում էր ուրիշ քաղաքում:  Շարադրության թեման էր «Ինչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ»: Այդպես էր վերնագրված յուրաքանչյուր թերթիկը, իսկ թերթիկի անկյունում գրված էր աշակերտի անունը և ազգանունը: Ընդամենը քսանչորս թերթիկ ՝ Ալբերտի Մարիո, Բանետի  Սիլվեստրո, Կարիզո Պասկուալե…
Ուսուցիչ  Գրամատիկուսը որոշեց փնտրել իր ալբոմի մեջ  այդ դասարանի աշակերտների նկարները՝ փորձելով հիշել երեխաներին:
— Սա պետք է որ  Դզանետի Արտուրոն լինի: Իսկ, միգուցե, հակառա՞կը, Ռիգի Ռինալդոն: Ո՛չ, ցավոք, ես արդեն չեմ հիշում այս երեխաներին: Նա նկարները մի կողմ դրեց և սկսեց կարդալ դեղնած էջերի վրա գրված շարադրությունները՝ ժպիտով նկատելով քերականական սխալները: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեսուն տարի առաջ բաց թողնված տառը:
«Երբ ես մեծանամ,- գրում էր Ալբերտի Մարիոն,- դառնալու եմ օդաչու: Իսկ մինչ այդ ես հավաքում եմ ինքնաթիռների նկարներ՝ կտրելով դրանք թերթերի էջերից: Նայելով դրանց՝ ես երազում եմ իմ ապագայի մասին…»:
— Ախ, Մարիո, երազել բառը գրվում է ե տառով, ոչ  թե յե:- Հուսով եմ,-հոգոց հանեց  ուսուցիչը,-այդ սխալը չի խանգարել նրան իրականացնել իր երազանքը:
«Իմ հայրիկը սանիտարական սարքավորումներ է վաճառում, և ուզում է, որ երբ  մեծանամ, շարունակեմ նրա գործը: Իսկ ես ուզում եմ երաժիշտ դառնալ: Ես բարեկա ունեմ մ, ով ջութակ է նվագումև…»:
Ուսուցիչ Գրամատիկուսը վեր կացավ աթոռից, որպեսզի միացնի լույսը, որովհետև մինչ նա կարդում էր շարադրությունները, փոքր- ինչ մթնել էր: Եվ այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց:
— Օ՜, ոչ, ինչպիսի հիմարություն,- բացականչեց նա:
Բայց այդ պահին նա հասկացավ, որ որոշումն արդեն ընդունված է, և հաջորդ առավոտ…
Առավոտյան ուսուցիչ Գրամատիկուսը նստեց գնացք և ուղևորվեց հենց այն քաղաքը, որտեղ ուսանել էր երեխաներին: Ժամանելով այնտեղ՝ նա գնաց հասցեների կենտրոն,  գրպանից հանեց իր նախկին աշակերտների ցուցակը և սկսեց փնտրել հասցեները: Նա ուզում էր իմանալ՝ արդյո՞ք իրականացել են նրանց երազանքները, դարձե՞լ են նրանք ինչ ցանկանում էին դառնալ, երբ փոքր էին: Ես պետք է ձեզ իրականությունը պատմեմ, ինչքան էլ այն տխուր լինի: Ես պետք է ձեզ ասեմ, որ ուսուցիչը շատ տխրեց, երբ ավարտեց իր փնտրտուքները: Օրինակ, նա իմացավ, որ իր նախկին  աշակերտներից երեքը զոհվել են պատերազմի ժամանակ, հայրենիքից հեռու: Նրանց երազանքները չէին կատարվել: Երիտասարդությունը ընդհատվել էր: Նա իմացավ, որ Ալբերտի Մարիոն դարձել է ոչ թե օդաչու, այլ մատուցող: Դա էլ է մասնագիտություն, սակայն ոչ ոք երբևէ չի գրում շարադրություններում. «Երբ մեծանամ, ուզում եմ դառնալ մատուցող…»:  Ամեն դեպքում մատուցողները շատ շատ են:
Վաճառականի տղան նույնպես չէր դարձել երաժիշտ, այլ զբաղվում էր գազի բալոնների առքուվաճառքով: Որոշ  երազանքներ ժամանակի ընթացքում փոխվում են, ինչպես օրինակ տարվա տարբեր եղանակներին կենդանիները փոխում են իրենց կաշին: Մյուսները փչացնում են կյանքը, ինչպես ուժեղ քամին է վնասում տերևներին՝ պոկելով դրանք ծառից: Եվ վերջապես ուսուցիչը իմացավ, որ Կորսիկի Ռենցոն,  ով երազում էր դառնալ էլեկտրիկ, նույնպես դարձել է ուսուցիչ, և նա որոշեց փնտրել նրան:
— Ինչպե՞ս ես, սիրելի՛ Ռենցո: Հիշու՞մ ես՝ մի ժամանակ դու երազում էիր էլեկտրիկ դառնալ:
— Ե՞ս: Հնարավոր չէ…
— Այո, այո, տես, ահա քո շարադրությունը:
— Տարօրինակ է: Իսկապե՞ս  իմն է: Բայց ես ոչինչ չեմ հիշում դրա մասին:
— Պարզվում է՝ դու այն ժամանակ ճիշտը չես գրել:
— Ո՞վ գիտե, միգուցե…
Ուսուցիչ Գրամատիկուսը երկար մտածեց այդ մասին: Դեռ ավելին, նա մինչև այսօր  մտածում է…